Մատչելիության հղումներ

Հայաստանի կիբերմարզիկները կմեկնեն Իտալիա


Հայաստանյան որակավորման փուլերը տեղի են ունեցել Երեւանում եւ Գյումրիում: «Այլ մարզերում նախ տեխնիկական բազա չկա, հետո էլ խաղացողներն են քիչ»,- ասում է Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը:

Համաշխարհային կիբերխաղերի հայաստանյան փուլի եզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, որոշվեցին այն երեք կիբերմարզիկները, ովքեր ներկայացնելու են Հայաստանը War craft, Need for speed most wanted եւ FIFA 2006 խաղ-մարզաձեւերում:

Համաշխարհային կիբերխաղերը անցկացվում են արդեն 6 տարի՝ 2000 թվականից: Երբ անցկացվեցին կիբերսպորտի առաջին համաշխարհային մրցումները, խաղերին մասնակցում էր 174 կիբերմարզիկներ 17 երկրներից:


Տաթեվիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG