Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի զեկույցում մտահոգություն է արտահայտված Հրանտ Դինկի դատապարտման կապակցությամբ


Եվրախորհրդարանի զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկի դատավճռի կապակցությամբ:

Ստամբուլում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիրը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար:

«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ, Եվրախորհրդարանի զեկույցում, որը հրապարակվելու է երկուշաբթի օրը, նշված է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունվելիք օրենքի նախագիծը թերի է:

Եվրոպացի օրենսդիրները ափսոսանք են հայտնում, որ «Թուրքիայում բարեփոխումների իրականացման գործընթացը դանդաղում է, եւ էական թերացումներ կան մի շարք բնագավառներում»:

Մի քանի շաբաթից Եվրահանձնաժողովը քննարկելու է Թուրքիայում բարեփոխումների իրականացման ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG