Մատչելիության հղումներ

Մրայա Քերիի երկրպագուն չի խնայում ոչինչ


Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր արդեն» դահլիճում տեղի ունեցած համերգից հետո ետնաբեմում երգչուհուն մոտեցել է մի մարդ, ով նրան տվել է ոսկյա վզնոց՝ 8 կարատ ադամանդով, եւ մատանի: Նա պատմել է, որ Ամերիկա է ժամանել Բրունեյից՝ սուլթանի որդու՝ Ազիմի հանձնարարությամբ :

Նվերը այն համակրանքի արտահայտությունն է, որ Ազիմը տածում է Մրայայի հանդեպ: Նախնական տվյալների համաձայն, նվերի ընդհանուր արժեքը կազմում է 5,4 միլիոն դոլար:

Մրայան, ով շատ է սիրում թանկարժեք իրեր, պարզապես հիացած էր այդ նվերով: 24-֊ամյա Ազիմը, Բրունեյի սուլթանի գահին հավակնող երրորդ թեկնածուն է եւ հայտնի է իր արտառոց արարքներով: Օրինակ, վերջերս Լոնդոնում նա հայտնի երգիչ Աշերին նվիրել է զարդերի մի ամբողջ կապոց: Նվերն արժեր 250 հազար դոլար:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG