Մատչելիության հղումներ

Վասիլի Իստրատով. «Հրդեհների համար պատասխանատու է Հայաստանը»


«Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա տարածքների համար, որտեղ կատարվում են հրդեհումները, պատասխանատու է Հայաստանը: Ով վերահսկում է՝ նա էլ պատասխանատվություն է կրում: Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է», - ըստ ԱՊԱ գործակալության, այսօր հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վասիլի Իստրատովը:

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ինչ-որ օգնություն ցուցաբերել հրդեհների հասցրած վնասի վերացման գործում, դիվանագետը նշել է, թե բնապահպանական խնդիրները պետք է լուծվեն համատեղ ջանքերով:

«Եթե միջազգային օգնության հարց ծագի, կարծում եմ, Ռուսաստանը պատրաստ կլինի աջակցել»,- ասել է Իստրատովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG