Մատչելիության հղումներ

Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ Փարիզում կամ Լոնդոնում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինշգաբթի օրը հայտարարել է, թե հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ, որը առաջարկել է «Պրահայի գործընթացի» շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը անցկացնել սեպտեմբերի 12-13-ին Փարիզում կամ 14-15-ին՝ Լոնդոնում:

«Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպումներին: Այժմ քննարկվում է հանդիպման ձեւաչափը: Եվ որոշ ժամանակ անց մենք կրկին կկապվենք նրա հետ եւ կճշտենք հանդիպման օրը եւ վայրը», - ըստ «Թրենդ» գործակալության, ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հաստատել է, որ մինչեւ տարեվերջ կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: «Նախագահների հանդիպման հնարավորությունը կախված է երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG