Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» ֊- «Օրինաց երկիր» դաշինքը նախընտրելի է հարցվածների համար


Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման արդյունքներով, հարցվածների համար ամենից ընդունելի նախընտրական դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» - ֊«Օրինաց երկիր» դաշինքն է: Դրա օգտին քվեարկել է հարցվածների 57 տոկոսը:

Երկրորդ տեղում է Հայաստանի ժողովրդական կուսակցություն֊ - «Օրինաց երկիր» դաշինքը, որի օգտին է արտահայտվել հարցվածների 23 տոկոսը: «Ազգային միաբանություն»֊ - «Օրինաց երկիր» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8 տոկոսը, Հայաստանի ժողովրդական կուսակցություն - ֊«Ազգային միաբանություն» դաշինքի օգտին՝ 4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»֊ - Հանրապետական կուսակցություն դաշինքի օգտին՝ 3 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» - ֊«Ազգային միաբանություն» դաշինքի օգտին՝ 1 տոկոսը եւ նույնքան էլ «Բարգավաճ Հայաստան»֊ - Հայաստանի ժողովրդական կուսակցություն դաշինքի օգտին:

Հարցումը կատարվել է ինտերնետով: Կենտրոնը չի նշել, թե քանի մարդ է մասնակցել հարցմանը:

Արեւմտյան փորձագետները ինտերնետային հարցումները արժանահավատ չեն համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG