Մատչելիության հղումներ

Վախթանգ Դարչինյանը մարզվելու է Մայք Թայսոնի հետ


Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը օգնելու է թեթեւ քաշում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին նախապատրաստվել ֆիլիպինցի Գլենոր Դոների հետ հոկտեմբերի 7-ին կայանալիք մենամարտին:

Boxingscene.com կայքէջի տեղեկություններով, Դարչինյանը հայտարարել է, թե արդեն եղել է Թայսոնի մարզընկերը, որը, ինչպես եւ Վախթանգը, այժմ մարզվում է հայտնի ավստրալացի մասնագետ Ջեֆ Ֆենեկի մոտ:

«Թայսոնը ամենաարագ նոկաուտի ենթարկողներից մեկն է բռնցքամարտի պատմության մեջ: Ես հասկանում եմ, որ մեկնում եմ Ամերիկա սովորելու: Կարծում եմ, որ Թայսոնը, Ջեֆֆ Ֆենեկի հետ միասին, շատ օգտակար դասեր կտան ինձ», - նշել է Վախթանգ Դարչինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG