Մատչելիության հղումներ

Մահափորձ հայ գործարարի դեմ


Այսօր առավոտյան Մոսկվայի հարավ-արեւելյան Մարյինո շրջանի Միչկովի պուրակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է 1972 թվականին ծնված Արմեն Եփրեմյանը:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, քննչական մարմինների տեղեկություններով, պայթյունի պահին մեքենայում գտնվող Եփրեմյանը կորցրել է ոտքը եւ ծանր վիճակում հասցվել հիվանդանոց:

Արմեն Եփրեմյանը Հայաստանի քաղաքացի է եւ մանր բիզնեսով էր զբաղվում Տուլայի շրջանում:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG