Մատչելիության հղումներ

Ռամիլ Սաֆարովի փաստաբանի հետ պայմանագիրը խզվել է


Խզվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայիլովի պայմանագիրը:

Սաֆարովի իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի անդամ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ փաստաբանի գործունեությունը առաջացրել է համակարգող խորհրդի դժգոհությունը: Ըստ պատգամավորի, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ փաստաբանի հետ, որը կներկայացնի Սաֆարովի ընտանիքի շահերը:

Այս տարվա աշնանը Հունգարիայի վերաքննիչ դատարանում քննվելու է Սաֆարովի գործով բողոքը, որտեղ Սաֆարովի շահերը պաշտպանելու է փաստաբան Իքրամ Շիրինովը, որը, սակայն, հայտնել է, թե առայժմ պաշտոնական դիմում չի ստացել, այլ պարզապես շահագրգիռ կողմի խնդրանքով ուսումնասիրում է Հունգարիայի օրենսդրությունը:

Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում դաժանաբար սպանել էր ՆԱՏՕ-ի դասընթացների գծով դասընկեր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG