Մատչելիության հղումներ

Եվրոպացի կամավորները ցանկանում են այցելել Լեռնային Ղարաբաղ


«Մասնակիցները ցանկություն են հայտնել նաեւ գնալ Լեռնային Ղարաբաղ, ինչը մեծ ոգեւորությամբ են ընդունել ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները: Լեռնային Ղարաբաղում մենք, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին, այնուհետեւ կայցելենք Խաչեն գյուղը եւ կհանդիպենք այնտեղի երիտասարդներին», - ասում է SPFA կազմակերպության տնօրեն Աստղիկ Մարանջյանը:

Յուրաքանչյուր երկրից ժամանել է 9-ական կամավոր: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկայացնելու են իրենց մշակույթները: «Մենք սովորելու ենք եվրոպական պարեր եւ քանդակագործություն. ամեն օր մասնակից երկրներից մեկի ներկայացուցիչները պատրաստելու են իրենց երկրի ուտեստները, այս 10 օրերի ընթացքում բոլորս միասին վերանորոգելու ենք թիվ 2 գիշերօթիկ դպրոցի գրադարանը», - ասում է Խորենուհին, ով ժամանել է Գյումրիից:

Գերմանիայի ներկայացուցիչ Քավել Սմոքըթը ընդամենը մեկ օր է, ինչ Հայաստանում է: Մեր երկրի մասին շատ էր լսել, սակայն երբեւէ չէր եղել այստեղ: «Միջոցառման մասին տեղեկացել եմ ինտերնետից, ցանկանում էի Հայաստան գալ, ծանոթանալ հայկական մշակույթին եւ հայ երիտասարդներին, ինձ թվում է, որ ծրագիրը հետաքրքիր կանցնի», - ասում է գերմանացի ուսանողը:

SPFA կազմակերպությունն առաջին անգամ է միջազգային ծրագիր կազմակերպում, այն ֆինանսավորում է Եվրամիությունը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG