Մատչելիության հղումներ

Թեհրանում հրապարակավ ոչնչացվել է խմիչքի մեծ խմբաքանակ


Թեհրանի ոստիկանությունը հրապարակավ ոչնչացրել է ոգելից խմիչքի մեծ խմբաքանակ:

Մայրաքաղաքի թաղամասերից մեկում մարդկանց բազմության ներկայությամբ բուլդոզերը ջարդուփշուր է արել մոտ 7 հազար շիշ վիսկի եւ մի քանի տասնյակ արկղ գարեջուր: Իրանական լրատվամիջոցների վկայությամբ, խմիչքը զարտուղի ճանապարհով Թեհրան է հասցվել Արեւմտյան Ադրբեջանից:

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո ոգելից խմիչքի օգտագործումը խստիվ արգելված է Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG