Ռուսաստանն առաջարկել է այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 3-֊ը վերականգնել երթեւեկությունը «Վերին Լարս» սահմանային անցակետով:
Ինչպես հաղորդել է Վրաստանում Ռուսաստանի դեսպանատունը, դա արվել է ուսումնական տարին սկսվելու ժամանակաշրջանում երկու երկրների քաղաքացիների վերադարձը դյուրացնելու նպատակով:
Վրաստանի արտգործնախարարությունում ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել են, որ վրացական կողմն ընդունել է Ռուսաստանի առաջարկը:
Սպասվում է, որ անցակետը կբացվի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան:
Ռուսաստանյան կողմը անցակետի աշխատանքը դադարեցրել էր հուլիսի 8֊-ին՝ պատճառաբանելով, թե այն պետք է վերանորոգվի:
«Վերին Լարս» անցակետից օգտվում են նաեւ Հայաստանի քաղաքացիները, ովքեր Ռուսաստանից Վրաստանի տարածքով վերադառնում են հայրենիք: