Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը մերժել է Բուշ - Ահմադինեջադ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը


Սպիտակ տունը մերժել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի առաջարկը՝ աշխարհի զարգացումների շուրջ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ հեռուստաբանավեճ անցկացնելու մասին:

«Բանավեճի մասին խոսակցությունները ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ամբողջ միջազգային հանրության ունեցած մտահոգությունը Իրանի պահվածքից՝ ահաբեկչությանն աջակցելուց մինչեւ միջուկային զենքի արտադրության համար միջոցներ հայթաթելը, շեղելու փորձ է», - ասել է Սպիտակ տան խոսնակ Դանա Պերինոն:

Նախօրեին Թեհրանում կայացած ասուլիսում Ահմադինեջադը հայտարարել էր. - «Հրավիրում եմ պարոն Բուշին հեռուստաբանավեճի՝ պայմանով, որ այն չգրաքննվի»:

Միեւնույն ժամանակ, ըստ «Ասոշիեթեդ փրես»-ի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին հայտնել է, թե Վաշինգտոնը Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր է տրամադրել Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիին, որը մտադիր է սեպտեմբերի 5-6-ին մասնակցել ՄԱԿ-ում կայանալիք գիտաժողովին, իսկ սեպտեմբերի 7-ին՝ զեկույցով հանդես գալ Վաշինգտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG