Մատչելիության հղումներ

Թուրքիան որոշել է խաղաղապահներ ուղարկել Լիբանան, հայերը դեմ են


Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի օրը ընդունեց Լիբանան խաղաղապահներ ուղարկելու որոշում, սակայն, ըստ կառավարության խոսնակի, «թուրքական զորքերը որեւէ կերպ չեն մասնակցի «Հըզբոլահ»-ի զինաթափմանը»:

Եթե ի վերջո թուրքական զորքերը տեղակայվեն Լիբանանում, Թուրքիան կդառնա Լիբանան զորքեր ուղարկած՝ Իսրայելի հետ հարաբերություններ ունեցող մահմեդական միակ երկիրը:

Հայկական մի շարք կազմակերպություններ դեմ են արտահայտվել Թուրքիայի այդ որոշմանը: Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինը հայտարարել է, թե «Թուրքիայի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը բարոյապես անընդունելի է»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է.- «Լիբանանի հայկական մեծաթիվ գաղութը մեծ աղմուկ է բարձրացրել ընդդեմ թուրքական միջամտության, իսկ տեղի հայերը Օսմանյան կայսրության տարիներին իրականացված ցեղասպանության ժամանակ մեկուկես միլիոն զոհերի հետնորդներն են»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG