Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Սլովենիայի Բլեդ քաղաքում երեկ մեկնարկած «Կասպիական հեռանկարներ 2008» միջազգային երկօրյա խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:
Հանդիպման մասին մանրամասներ Կարապետյանը չհաղորդեց: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ Օսկանյանը չի հանդիպել:
Կարապետյանը նաեւ փոխանցեց, որ համաժողովում արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթը նվիրված է եղել «Նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին:
Խորհրդաժողովին կմասնակցում են մի շարք երկրների ավելի քան 180 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Կարինե Քալանթարյան