Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի բաց առաջնությունը վերջին մրցաշարը կլինի Անդրե Աղասիի մարզական կյանքում


Նյու Յորքում այսօր սկսվում է ԱՄՆ-֊ի բաց առաջնությունը, որից հետո հայտնի թենիսիստ Անդրե Աղասին թողնելու է մեծ սպորտը:

36-֊ամյա Աղասին 8 անգամ հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում, եւ մեկն է պատմության մեջ այն հինգ թենիսիստներից, որոնց հաջողվել է առնվազն մեկ անգամ նույն տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում (ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի բաց առաջնություններում):

Աղասին սկսել է լուրջ մրցումների մասնակցել 16 տարեկան հասակում: Նրա մարզական կարիերան փոփոխական է եղել՝ 1995 թվականին նա դարձել է աշխարհի թիվ մեկ թենիսիստը, երկու տարի անց նա գրավել է ընդամենը 141-֊րդ տեղը, սակայն 1999 թվականին կրկին նվաճել է լավագույնի տիտղոսը: Այժմ նա 37֊-րդ տեղում է:

«Չեմ պատկերացնում, թե որքան դժվար է թողնել սպորտը, որովհետեւ նախկինում երբեք նման բան չեմ արել», - «Ֆրանսպրես»֊ին ասել է Աղասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG