Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Աշխաբադում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման


«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Օգուլսապար Մուրադովան այսօր Աշխաբադում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ անհայտ մեղադրանքով:

Նույն դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել երկու իրավապաշտպանների՝ Աննակուրբան Ամանկլիչեւին եւ Սապարդուրդի Խաջիեւին:

Դատավարությունը տեւել է ընդամենը մի քանի ժամ եւ ընթացել է փակ դռների հետեւում: Մեղադրյալները ձերբակալվել էին հունիսին եւ երկու ամսից ավելի անցկացրել մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորության:

Մուրադովան զրկված է փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունից, ինչը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի գործող նախագահ Ջեֆ Թրիմբլի, Թուրքմենստանի եւ միջազգային օրենքների խախտում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG