Մատչելիության հղումներ

Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը կսկսվի 2007 թվականին


«Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղին ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, իսկ ծրագրի իրագործումը, ըստ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի որոշման, կսկսվի արդեն 2007 թվականին»,- «Թրենդ»-ի փոխանցմամբ, Իգդիրում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը:

«Ծրագրի իրագործմանը հատկացվելու է 320 միլիոն դոլար»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, թե «երկաթուղու շնորհիվ Թուրքիան կդառնա հիմնական դերակատարը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային փոխադրումներում»:

Յիլդիրիմը նաեւ տեղեկացրել է, թե ներկայումս քննարկվում է Կարսից Նախիջեւանի տարածքով դեպի Իրան երկաթուղու կառուցման հարցը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG