Մատչելիության հղումներ

Սիրիան դեմ է Լիբանանում խաղաղապահների տեղակայմանը


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի սահմանի երկայնքով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը Լիբանանում թշնամական քայլ է:

Միաժամանակ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մոալեմը ասել է, որ Սիրիան կփակի Լիբանանի հետ սահմանը, եթե ՄԱԿ-֊ը այնտեղ խաղաղապահներ տեղակայի:

Մինչդեռ Եվրամիության ներկայացուցիչները երեկ Բրյուսելում չկարողացան համաձայնություն ձեռք բերել Լիբանանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերում: Վաղը այդ հարցը քննարկելու են Եվրամիության արտգործնախարարները՝ ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG