Մատչելիության հղումներ

Ամերիկացի մեծահարուստը մտադիր է ուռուցքաբանական կենտրոն հիմնել Հայաստանում


Ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանը մտադիր է ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն հիմնել Հայաստանում: Այդ մասին նա այսօր հայտնել է Երեւանում:

Հանթսմանի գլխավորած կորպորացիան Սպիտակի երկրաշարժից հետո ծավալուն շինարարական աշխատանքներ է իրականացրել աղետի գոտում եւ նվիրաբերել ավելի քան 2 միլիոն դոլար:

Ինչպես հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, աղետին հետեւած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքը 18 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժածներին:

Այսօր Ջոն Հանթսմանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG