Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ցավակցական ուղերձ է հղել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում ՏՈւ-154 ինքնաթիռի աղետի կապակցությամբ:
Երեկ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել է 170 մարդ, այդ թվում 45 երեխա:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորը ցավակցություն եւ աջակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
Այսօր հայտնաբերվել են ինքնաթիռի «սեւ արկղերը», որոնք վերծանվելու են Մոսկվայում: