Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը եւ Հորդանանի թագավորը քննարկել են Ղարաբաղի հարցը


Այսօր Բաքվում կայացած ադրբեջանա-հորդանանյան բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում մերձավորարեւելյան եւ ղարաբաղյան խնդիրների կարգավորման հարցը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդի հետ հանդիպումից հետո:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Ադրբեջանի նախագահը չի հայտնել բանակցությունների մանրամասները:

Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ իր հորդանանցի պաշտոնակից Աբդել Իլահ Ալ-Հատիբի հետ քննարկել է Լիբանանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես, ադրբեջանցի խաղաղապահների տեղակայման հարցը: Մամեդյարովի վկայությամբ՝ այդ խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրության կարիքն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG