Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, աղքատ է Հայաստանի բնակչության 34,6 տոկոսը


Հայաստանում աղքատության ցուցանիշը պարզելու նպատակով նոր հետազոտություն չի կատարվել, ուստի այսօրվա ասուլիսի ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց հին՝ 2004 թվականի ցուցանիշը, ըստ որի, աղքատ է ճանաչվում Հայաստանի բնակչության 34,6 տոկոսը:

Նրա խոսքերով, Համաշխարհային բանկի աջակցությամբ դեռեւս վերլուծվում են 2005 թվականի ցուցանիշները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ լավագույն դեպքում 2007-ի նախաշեմին:

Միաժամանակ, նա նշեց, որ սպառողական զամբյուղը փոփոխություններ կրել է. հիմա արդեն սպառողական զամբյուղում հաշվարկվում է ոչ թե 400, այլ 470 անուն ապրանք, եւ այսօրվա միջինացված գներով հաշվարկելու դեպքում մեկ մարդու նվազագույն կենսաապահովման բյուջեն կազմում է ամսական կտրվածքով 33 հազար 154 դրամ:

2004 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2005 թվականի մարտի 31-ը 6816 տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 29 հազար 944 դրամ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG