Մատչելիության հղումներ

Քուվեյթում ոսկեղենի գողության համար հայ է ձերբակալվել


Քուվեյթի ոստիկանությունը հայ զույգի է ձերբակալել ոսկերչական խանութներից գողություն կատարելու համար, հաղորդում է «Արաբ Թայմս»-ը: Մեկ այլ աղբյուրի՝ «Քուվեյթ Թայմս»-ի հաղորդման համաձայն, հայ է եղել տղամարդը, իսկ կինը եղել է քուվեյթցի:

Ըստ արաբական մամուլի, զույգը խանութներում զննել է ոսկե շղթաներն ու ապարանջանները: Նրանցից մեկը շեղել է վաճառողի ուշադրությունը՝ զրուցելով կամ որեւէ ոսկյա զարդ գնելով, իսկ մյուսն այդ պահին ոսկեղենը գրպաններն է խցկել: Կասկածյալները ոստիկանությանը խոստովանել են իրենց հանցանքը:

Ֆահահիլի ոսկերչական խանութից զույգը գողացել է 1400 Քուվեյթի դինար (մոտ 4700 ամերիկյան դոլար) արժողությամբ ոսկե շղթաներ, մեկ այլ խանութից՝ 210 գրամ ոսկեղեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG