Մատչելիության հղումներ

Չերկիզովյան շուկայում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 2 կասկածյալ


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան այսօր հայտարարել է, որ երկուշաբթի օրը Մոսկվայի Չերկիզովյան շուկայում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննությունը երկու վարկած է քննարկում՝ ահաբեկչական գործողություն եւ քրեականների միջեւ «հաշիվների մաքրում»:

«Ներկա պահին դրանք հիմնական վարկածներն են: Գործով ձերբակալվել է երկու անձ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպման ժամանակ լրագրողներին հայտնել է Յուրի Չայկան:

Ռուսաստանի գլխավոր դատախազը հայտնել է միայն, որ պայթյունի հետեւանքով զոհվածներից 5-ը Չինաստանի, մեկը՝ Վիետնամի քաղաքացի է: Երկուշաբթի օրը առավոտյան Մոսկվայի Չերկիզովյան շուկայում հնչած հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 55 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG