Մատչելիության հղումներ

Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 700 հազար է


Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 700 հազար է: Այդ են վկայում ռուսաստանյան IKS-consulting գործակալության՝ ԱՊՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետազոտության արդյունքները:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանում բջջային կապից օգտվում է 1,9 միլիոն, Ադրբեջանում՝ 2,9 միլիոն մարդ:

Ըստ IKS-consulting-ի, Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների թիվը 140 միլիոն է, Ուկրաինայում՝ 35,9, Ղազախստանում՝ 6,6 եւ Բելառուսում՝ 5 միլիոն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեսկզբից ԱՊՀ-ի երկրներում բջջային կապի բաժանորդների թիվը ավելացել է 21 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG