Մատչելիության հղումներ

Ջրային պաշարները՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում


Այսօր Ստոկհոլմում մեկնարկում է երկրագնդի ջրային պաշարների պահպանմանը նվիրված մեկշաբաթյա գիտաժողովը, որին այս տարի մասնակցում են փորձագետներ աշխարհի ավելի քան 140 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:

Այսօր աշխարհում յուրաքանչյուր 3 բնակչից մեկը մաքուր ջրի պակաս ունի, ընդ որում, այդ պակասը տարեցտարի ավելի սուր է զգացվում: Հաշվի առնելով երկրագնդի բնակչության զարգացման ներկայիս տեմպերը, փորձագետները կանխատեսում են, որ 45 տարի անց ջրային պաշարների օգտագործումը ավելանալու է եւս 80 տոկոսով: Որոշ մասնագետներ արդեն այսօր պնդում են, թե 21-րդ դարում ջուրը դառնալու է ավելի լուրջ ռազմավարական գործոն, քան նավթն ու գազը:

«Անշուշտ, մենք չենք ահազանգում, թե երկրագնդի ջրային պաշարները հատնում են, սակայն ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ուսումնասիրություններն ապացուցում են, որ ողջ աշխարհով մեկ այդ անգնահատելի բարիքը վատնվում է՝ վատ կառավարման եւ կոռուպցիայի պատճառով»,- ասում են գիտաժողովի մասնակիցները եւ կոչ անում առաջիկա օրերի ընթացքում քննարկել այս ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG