Մատչելիության հղումներ

Անտոնիո Գուտերեշը սկսեց իր հայաստանյան այցը


Կիրակի երեկոյան տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Երեւան է ժամանել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, ով արդեն հասցրել է լինել Բաքվում եւ Թբիլիսիում:

«Պարոն Գուտերեշի պարտականությունն է այցելել բոլոր տարածաշրջաններ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի ներքո»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի հանրային տեղեկատվության պատասխանատու Ռոզա Մինասյանը:

Ըստ նրա, նման այցերից հետո զեկույցներ են պատրաստվում ամեն երկրի վերաբերյալ: «Զեկույցների նպատակն է՝ հետագայում աշխատանքները ավելի նպատակային դարձնելը»:

Հայաստանում Անտոնիո Գուտերեշը հանդիպելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում են այցելություններ Լոռու մարզ, նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG