Մատչելիության հղումներ

3 միլիոն դոլար՝ Էլվիս Փրեսլիին ողջ գտնողին


Ամերիկացի գրող, դերասան եւ կինոպրոդյուսեր Ադամ Մուսկեւիչը իր Elviswanted.com կայքում հայտարարել է, թե պատրաստ է 3 միլիոն դոլար վճարել ցանկացած մեկին, ով «ռոքի արքային» կենդանի կգտնի:

«Ռոյթերզ»-ը փոխանցում է, որ այս ձեւով Մուսկեւիչը փորձել է հրավիրել մարդկանց ուշադրությունը Էլվիսի ողջ լինելու ենթադրությունը ուսումնասիրող վավերագրական ֆիլմի ստեղծամը:

Իր ֆիլմի համար Մուսկեւիչը հարցազրույց է վերցնել Էլվիս Փրեսլիի մտերիմներից, նրա արվեստն ու կյանքը ուսումնասիրողներից եւ բազմաթիվ երկրպագուներից: Հարցազրույցներն ու հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 75 տոկոսը վստահ է, որ «ռոքի արքան» իրոք մահացել է, իսկ 25 տոկոսը գտնում է, որ Փրեսլիի մահվան պաշտոնական վարկածը իրականությանը չի համապատասխանում: Նախատեսվում է, որ ֆիլմը կցուցադրվի երգչի մահվան 30-ամյակի նախօրեին՝ 2007 թվականի օգոստոսին:

Անկախ նրանից, թե ինչ կտան որոնումները, 3 միլիոն դոլար մրցանակը իրական է՝ երաշխավորը բրիտանական աշխարհահռչակ William Hill բուքմեյքերական գրասենյակն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG