Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Ստեղծվելիք կոալիցիայի նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի կրիմինալն իր մեջ բաժանի իշխանությունը»


Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ ընտրություններից առաջ հատուկ կոալիցիա ստեղծելու շուրջ իրենք այս օրերին քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում ինչպես «Արդարություն» դաշինքի, այնպես էլ դաշինքից դուրս գտնվող քաղաքական տարբեր ուժերի հետ:

«Փաստարկ» ակումբում կայացած հանդիպմանը Դեմկուսի ղեկավարը հայտնեց, որ ստեղծվելիք կոալիցիայի միջոցով փորձ է արվելու «ընտրություններից առաջ փոխել երկրում ստեղծված իրավիճակը եւ թույլ չտալ, որպեսզի կրիմինալը իր մեջ բաժանի իշխանությունը»:

Ըստ Արամ Սարգսյանի, «այսօր երկրում կրիմինալիզացիան ամենաբարձր տեմպերով աճում է, ոչ ոք պատասխանատվություն չի կրում երկրում կատարվող սպանությունների համար, չբացահայտված սպանությունների համար որեւէ պաշտոնյա պաշտոնանկ չի արվում»:

Դեմկուսի ղեկավարի համոզմամբ, այս ամենը կրիմինալի կողմից անօրինական սեփականության ձեռք բերման հետեւանք է. «Հիմա էլ փորձ են անելու արդեն իշխանությունը բաժանել կրիմինալի մեջ, որովհետեւ նրանք, ովքեր անօրինական ճանապարհով ձեռք են բերել այդ ահռելի սեփականությունը, հիմա պետք է ձեռք բերեն իշխանության ամենամեծ կտորը»:

Դրան, Սարգսյանի խոսքերով, նպաստում է այսօրվա իշխանական բուրգը, որը «այս համակարգը ստեղծել է եւ այդ համակարգի գլխավորն է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG