«Գրավյալ տարածքներում հրդեհների տարածումը կանխելու համար Ադրբեջանը կոնկրետ առաջարկով դիմել է Հայաստանին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը նշել է, թե Երեւանում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ով պաշտոնական Երեւանին է ներկայացնելու Ադրբեջանի առաջարկությունները:
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, առաջարկների ընդունման դեպքում հրդեհման տարածքներում աշխատանքներ կիրականացվեն՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: «Առայժմ վաղաժամ է ասել՝ ինչպես են կատարվելու մաքրման աշխատանքները, սակայն այդ աշխատանքին կմասնակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները»:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատութուն» ռադիոկայանին հայստնեց, թե «Հայաստանը այդ առաջարկները չի ստացել եւ դրանք անակնկալ են»:
Իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը կարծիք է հայտնել, թե «ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը բավականաչափ իրազեկ չէ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներում հրդեհների պատճառների շուրջ անաչառ զեկույց պատրաստելու համար»:
«Կասպրշիկը ինքն է ասել, որ էկոլոգ չէ: Ուստի, նրա պնդումը, թե հրդեհների պատճառները բնական են, բացարձակապես անհիմն է»,- ըստ Day.Az-ի, նշել է Ազիմովը:
Հուլիսի վերջին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդես էր եկել հրդեհների դեմ պայքարի համատեղ կազմակերպության ստեղծման առաջարկով: «Դա նաեւ կարող է լինել կողմերի միջեւ որոշակի շփումներ եւ վստահություն ստեղծելու միջոց մի տարածքում, որտեղ նրանք ապագայում պետք է միասին ապրեն եւ աշխատեն», - ասել էր Պիտեր Սեմնեբին: