Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 3 գերիների


Ադրբեջանը այսօր Հայաստանին է վերադարձվել 3 գերիների: Այդ մասին «Թրենդ»-ին հայտնել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությանն առընթեր Ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովից:

Այս տարվա հուլիսին գերի ընկած Հայաստանի երեք քաղաքացիները՝ Մարտուն Գալումյանը, Խորեն Կարապետյանը եւ Ռոման Ալեքսանյանը հայկական կողմին են փոխանցվել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին հաստատեց գերիների վերադարձի փաստը՝ նշելով, թե «գերիները քաղաքացիական անձինք էին եւ ոչ զինվորականներ»:

«Նրանք պատահաբար էին հատել Ադրբեջանի սահմանը»,- ասաց նախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG