Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ի համատեղ խաղաղապահ գումարտակը կգործի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հովանու ներքո


«Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպություն - ՎՈւԱՄ»-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները այսօր Թբիլիսիում քննարկում են համատեղ խաղաղապահ գումարտակի ստեղծման հարցը: Որոշումը պայմանավորված է ՎՈՒԱՄ անդամ պետությունների ցանկությամբ՝ համատեղ մասնակցել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հովանու ներքո անցկացվող խաղաղապահ եւ մարդասիրական գործողություններին, հաղորդում է «Թրենդ»-ը:

Հանդիպմանը Վրաստանը ներկայացնող զինված ուժերի Կրծանիսիի ուսումնական կենտրոնի զեկավար Ալեքսանդր Կիկնաձեն հայտնել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու՝ ինչ տեսակի ստորաբաժանում, որքան զինվորական եւ տեխնիկա է տրամադրելու համատեղ գումարտակի համար:

Ըստ նրա, երբ ՎՈւԱՄ-ի անդամ պետությունների ղեկավարները հաստատեն որոշումը, շուրջ մեկ ամսվա ընթացքում կավարտվի գումարտակի ձեւավորումը, որից հետո այն կմեկնի այն տարածաշրջան, որտեղ իրականացնելու է իր առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG