Մատչելիության հղումներ

Գեր մարդիկ աշխարհում ավելի շատ են, քան սովյալները


«Ավելորդ քաշով մարդկանց թիվը հասել է 1 միլիարդի, մինչդեռ սովյալերի թիվը կազմում է մոտ 800 միլիոն»,- փաստում է Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնական Բարրի Փոփկինը: Նա վստահեցնում է, որ ճարպակալման եւ գիրացման խնդիրը չեն կարողանում լուծել ոչ աղքատ, ոչ էլ հարուստ երկրները:

Գեր մարդիկ գնալով շատանում են, իսկ սովյալների թիվը՝ նվազում: Գիտնականի հավաստմամբ՝ ճարպակալմամբ տառապում են ոչ այնքան հարուստները, որքան աղքատները:

Ավստրալիայում կայացած համաժողովի ընթացքում գիտնական Փոփկինը հայտարարել է, որ ճարպակալման եւ գիրացման պատճառը բնակչության ֆիզիկական ակտիվության պակասն է եւ սխալ սնունդը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG