Մատչելիության հղումներ

Պուտինը շփոթել է Հայաստանը Ադրբեջանի հետ


«Կոմերսանտ» թերթը այսօր հաղորդում է, որ Սոչիում ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լեզվի սայթաքում է թույլ տվել եւ Հայաստանը անվանել Ադրբեջան:

«Ուզում եմ տեղեկացնել, թեեւ կարծում եմ, ինքներդ էլ գիտեք, կարճ ասած, մենք շատ գոհ ենք, թե ինչպես են Ռուսաստանի Դաշնությունում անցնում… Ադրբեջանի օրերը, նույնիսկ՝ տարին», - ըստ թերթի, ասել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի նախագահի ուղղումից հետո Վլադիմիր Պուտինը ասել է՝ «Ներողություն՝ Հայաստանի: Բայց դա լավ սայթաքում էր: Հուսով եմ, որ սա եւս կօգնի համատեղ աշխատանքին՝ հայտնի բաները կարգավորելու համար»:

Իր սխալի մասին Ռուսաստանի նախագահը ավելի ուշ պատմել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, որն, իր հերթին, խոստովանել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե «շահագրգռված է ղազախա-հայկական հարաբերությունների հետագա բարելավմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG