Մատչելիության հղումներ

Երգչուհի Շերը վաճառում է անձնական իրերը


Ամերիկահայ երգչուհի Շերը վաճառում է իր անձնական իրերը՝ բարեգործական նպատակով:

Շերիլին Սարգսյան ԼաՊիեռը որոշել է աճուրդի հանել մոտ 100 առարկա՝ կահույք, զարդեղեն, հագուստ, գեղարվեստական գործեր: Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ սպասվում է, որ հասույթը աճուրդից կկազմի մոտ 1 միլիոն դոլար, որի մի մասը երգչուհին մտադիր է օգտագործել բարեգործական նպատակներով:

Շերը ծնվել է Կալիֆորնիայում, անչափահաս տարիքում հեռացել է տանից եւ եկել Հոլիվուդ, որտեղ դարձել է հայտնի դերասանուհի եւ երգչուհի:

90֊-ականների սկզբներին Շերը այցելել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG