Այսօր Սոչիում՝ ԵՎՐԱԶԵՍ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները:
«Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճում է, եւ համոզված եմ, որ այդ աճի լավ հեռանկարներ կան»,֊- ասել է Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը, Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ներդրումների հարցերին:
«Կարծում եմ, որ առանց տրանսպորտային խնդիրների լուծման ապրանքաշրջանառության աճի որակ ակնկալելը բարդ է լինելու, ուստի պետք է կենտրոնանանք ներդրումների վրա»,֊- փաստել է Հայաստանի նախագահը:
Անդրադառնալով Ղարաբաղի հարցին, Պուտինը նշել է. «Ինչ վերաբերում է տարածաշրջանի հայտնի բարդ խնդիրներին, կարծում եմ, մենք դրանց մասին էլ խոսելու ժամանակ կունենանք»:
DPA գործակալության վկայությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում հանդիպելու է նաեւ Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Վիկտոր Յանուկովիչի հետ: