Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչներն այսօր կրկին հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ ցույց տալու, որ իրենց վճարված փոխհատուցումից գանձված եկամտահարկի գումարները վերադարձնելուց հետո էլ խնդիրը փակված համարել չի կարելի:
Երեւանի կենտրոնի իրացված տարածքների նախկին բնակիչներին վճարված փոխհատուցումից գանձված 10 տոկոս եկամտահարկը վերադարձնելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր անցյալ շաբաթ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ:
Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները, որոնց մեծ մասը սեփականության դիմաց տրված փոխհատուցումներով այդպես էլ բնակարան գնել չի կարողացել, պնդում են, թե 2-3 հազար դոլար հետ ստանալով, միեւնույն է բնակարանի խնդիր լուծել հնարավոր չէ, եւ կրկին պահանջում են վերանայել իրենց բնակարանների դիմաց տրված փոխհատուցման չափերը. «Մեզ պետք է ապահովեն բնակարանով: Մենք մնացել ենք փողոցներում, մենք անտուն ենք»:
Ոմանք էլ խոստովանեցին, թե իսկապես շնորհակալ են, որ մի քանի տարի հետո նախագահը որոշել է բնակիչներից «գողացված» գումարները հետ տալ: Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ 10 տոկոսը պետք է վերադարձվի համապատասխան հավելավճարներով, քանի որ իրենցից գանձված գումարներից 3 տարի շարունակ ոմանք շահույթ են ստացել, իսկ իրենք տուժել են. «Հիմա այդ 3 տարվա շահույթն էլ հետը թող վերադարձնեն: Մեզնից վերցրել, ավելի շուտ՝ հափշտակել են այդ գումարը, հաշվել են դոլարի փոխարժեքով, որն այն ժամանակ 560 դրամ էր, իսկ հիմա՝ 390: Նախկին 560-ով պետք է մեզ վերադարձնեն»:
Ցուցարարներին այսօր ընդունել է նախագահի գրասենյակի նամակների բաժնի ղեկավարը, ում Երեւանի կենտրոնի նախկին բնակիչները փոխանցել են, թե վերջին անգամ են ներկայացնում իրենց պահանջները եւ պատրաստվում են առաջիկայում երթեր կազմակերպել:
Կենտրոնի նախկին բնակիչները սկսել են համագործակցել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ պատրաստվում են իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնել միջազգային ատյաններում:
Ռուզաննա Ստեփանյան