Մատչելիության հղումներ

Ե՞րբ Հայաստանում կարտադրվի առաջին համակարգչային «խաղ-ստրատեգիա»֊ն


«Ստրատեգիա»֊-ն համակարգչային խաղերի աշխարհում ամենատարածված ժանրն է, այն հետաքրքրում է հատկապես պատմություն ուսումնասիրող երիտասարդներին. չէ՞ որ ստրատեգիական խաղերը ստեղծվում են պատմական իրադարձությունների հիման վրա:

Առավել հայտնի ստրատեգիական խաղերից են «Կայսրությունների դարը (Age of empires)» եւ «Կազակները (Cossacks)», սակայն այդ երկու խաղերում էլ Հայաստանը ներկայացված չէ որպես պետություն: Բարեբախտաբար, արդեն ստեղծվել է մի խաղ, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես առանձին թագավորություն:

Համլետը, երեւի թե, Հայաստանում եզակի մարդկանցից է, որը խաղացել է «Խաչակրաց թագավորներ (Crusade kings)» խաղը, որում ներկայացված է թե’ Մեծ Հայքի թագավորությունը, եւ թե’ Կիլիկյան Հայաստանը: «Սա առաջին խաղն էր, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես թագավորություն: Ճիշտ է, խաղն ունի թերություններ՝ կապված պատմական իրադարձությունների հետ, այնուամենայնիվ շատ հետաքրքիր էր, երբ փոխարինում ես հայոց թագավորներին թեկուզ խաղում»,- ասում է Համլետը:

Հայաստանում համակարգչային խաղեր արդեն արտադրվում են: Դրանցից ամենահայտնին մեծ հեղինակություն վայելող «Երեւանի երթեւեկություն (Yerevan drive)» ավտոմրցաշարն էր: Դեռ այն ժամանակ հայկական առաջին համակարգչային խաղի հեղինակները խոսում էին հայկական ստրատեգիական խաղ ստեղծելու մասին, որը միաժամանակ կլիներ «ուսումնական ձեռնարկ» հայ աշակերտների համար, սակայն այս մտահղացումը այդպես էլ մնաց սոսկ գաղափար:

Գոռ Իսաջանյանը ծրագրավորող է, նա նույնպես ժամանակին փորձում էր գրել համակարգչային խաղեր: «Բոլորին հայտնի «Ջի Թի Էյ–Սան Անդրեաս» խաղի վրա աշխատել է շուրջ 1500 ծրագրավորող, Հայաստանում իրական չէ հսկայական միջոցներ ծախսել համակարգչային խաղ ստեղծելու համար. Երկրորդ խնդիրը տվյալ ոլորտում պրոֆեսիոնալների պակասն է»,- ասում է Գոռը:

Հայկական ստրատեգիական խաղեր արդեն մշակվում են մի քանի ընկերությունների կողմից, սակայն դրանք դեռեւս չեն կարող նույնիսկ մրցակցել արտասահմանյան, հատկապես, ամերիկյան կիբեռխաղեր արտադրող ընկերությունների հետ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG