Մատչելիության հղումներ

«Թբիլգազ»֊-ի նախկին ղեկավարը դատապարտվեց ցմահ ազատազրկման


Վրաստանի «Թբիլգազ» գազաբաշխիչ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Գվիչիանին այսօր Թբիլիսիում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Գվիչիանին մեղադրվում է «Թելասի» էներգաբաշխիչ ընկերության ֆինանսական տնօրեն Նիկի Լոմինաձեի սպանության կազմակերպման մեջ:

Սպանությունն իրականացրած Գեորգի Չեմիան նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման: Սպանությանն առնչվող Ավթանդիլ Խերկելաձեն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Այս տարվա մարտին, երբ դատապարտվածները ձերբակալվել էին, ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարեց, թե Լոմինաձեն 2002 թվականին սպանվել էր այն պատճառով, որ խոշոր ֆինանսական մեքենայություններ էր բացահայտել «Թելասի» ընկերությունում եւ պատրաստվում էր հրապարակել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG