Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Կարող է արդյո՞ք Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում»


Կարող է արդյո՞ք Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում՝ այս հարցն է քննարկում այսօրվա իր համարում «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

Պահեստի գնդապետ, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքով՝ գրավյալ տարածքների ազատագրման նպատակով ռազմական գործողությունների ծավալման եւ համընդհանուր զորահավաքի հայտարարման դեպքում Ադրբեջանի ռազմական խմբավորման թվաքանակը՝ կանոնավոր զորքի հետ միասին կկազմի 180 հազար զինվորական:

«Ռազմական գործողությունները կարող են սկսվել ինչպես պաշտոնական հայտարարությունից, այնպես էլ հանկարծակի: Ռազմական գործողությունների սկսվելուց հետո արդեն մեր երկիրը կարող է ՄԱԿ-֊ին եւ հարեւան երկրներին տեղյակ պահել այդ գործողությունների նպատակի մասին»,֊ - ասել է Ջաֆարովը:

Նա համոզված է, որ լայնածավալ ռազմարշավի դեպքում, եթե զինված ուժերը պատրաստ լինեն կատարելու իրենց առջեւ դրված խնդիրը, լրացուցիչ զորահավաքի կարիք չի լինի:

«Այսօր առաջին գծում գտնվող ռազմական ստորաբաժանումները եւ պահեստային զորամասերը կարող են առնվազն լուծել գրավյալ տարածքների ազատագրման խնդիրը»,֊ - վստահեցրել է ադրբեջանցի փորձագետը:

«Նեզավիսիմայա գազետա»֊-ն փաստում է, որ այս տարի պետբյուջեից ազգային բանակին է հատկացվել 700 միլիոն դոլար, իսկ առաջիկա 2֊3 տարիներին նախագահ Իլհամ Ալիեւը զինուժին հատկացվելիք գումարը մտադիր է հավասարեցնել Հայաստանի պետբյուջեին:

Թերթը վկայակոչում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռամիզ Մելիքովին, ով հավաստիացնում է, որ 2008 թվականին կավարտվի երկրի զինված ուժերը ՆԱՏՕ֊-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG