Մատչելիության հղումներ

Սթիվեն Մաննը հանդիպել է Թուրքմենբաշիի հետ


ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Սթիվեն Մաննը երեկ Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովին:

Թուրքմենական աղբյուրների համաձայն՝ Սթիվեն Մաննը Նիյազովին ասել է, որ Վաշինգտոնը հետաքրքրությամբ հետեւում է Թուրքմենստանի այն ջանքերին, որոնք ուղղված են բնական գազը Աֆղանստան եւ Չինաստան արտահանելուն:

Սթիվեն Մաննը Թուրքմենստանում Միացյալ Նահանգների դեսպանն էր 1998-2001 թվականներին: Նա նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG