Մատչելիության հղումներ

ՆԱՍԱ֊-ն կորցրել է լուսնի վրա առաջին վայրէջքի տեսագրությունը


Ամերիկայի տիեզերական գործակալությունը խոստովանել է, որ կորցրել է լուսնի վրա առաջին վայրէջքի տեսագրությունը:

ՆԱՍԱ-֊ի խոսնակ Գրեյ Հոթալոման փաստել է, որ մեկամյա որոնումներից հետո չի գտնվել տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի առաջին քայլերի տեսագրությունը, որը ողջ աշխարհը դիտել է 1969 թվականի հուլիսի 20-֊ին:

Պահպանվել են հեռուստացույցից արված տեսագրությունները, բայց դրանք ցածրորակ են, ասել է խոսնակը:

Որոշ թերահավատներ ընդհանրապես հարցականի տակ են առնում ամերիկացիների վայրէջքը լուսնի վրա, ենթադրություն անելով, թե դա երկրի վրա բեմադրված շոու էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG