Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Երկրորդ հայկական պետության ստեղծում Ադրբեջանը թույլ չի տա»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծումը:

«Մենք գիտենք, որ շատ երկրներում կան ազգային փոքրամասնություններ, ինքնավարություններ: Սակայն լինել ազգային փոքրամասնություն չի նշանակում, որ սեպարատիզմի միջոցով անջատել որեւէ պետության տարածք եւ ստեղծել ինչ-որ նոր պետություն», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, արտերկրում Ադրբեջանի դեսպանների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ալիեւը:

«Ասում են, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ինքնորոշվեն: Այդ դեպքում, ուրիշ երկրներում եւս նրանք կարող են օգտվել ինքնորոշման իրավունքնից», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG