Մատչելիության հղումներ

Ավստրիայում ձերբակալվել են 52 վրաստանցիներ


Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին այսօր հաստատել է, որ Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է 52 «ծնունդով վրաստանցիների», ովքեր կասկածվում են բնակարաններ եւ խանութներ կողոպտելու մեջ: Ավստրիայի ոստիկանությունը խոստացել է գործի առնչությամբ ողջ տեղեկատվությունը հաղորդել Վիեննայում Վրաստանի դեսպանությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հարավային Ավստրիայի ոստիկանության ներկայացուցիչ Նիկոլաս Կոխը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարել է, թե «ծնունդով վրաստանցիները ձերբակալվել են բազմաթիվ բնակարաններ եւ խանութներ կողոպտելու մեղադրանքով»:

Վրաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալվածները գործում էին 13 առանձին ավազակախմբերի կազմում, որոնք կատարել են շուրջ 300 կողոպուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG