Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել ԱՊՀ արդյունավետության եւ կառույցի հեռանկարների մասին հարցը», - նշել է Գարկունը՝ շեշտելով, թե գագաթնաժողովը անցնելու է ԱՊՀ-ի 15-ամյակի նախօրեին:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առողջական վիճակի պատճառով չէր մասնակցել հուլիսի 21-22-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մոսկվա չէին մեկնել նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Թուրքմենստանի նախագահները: