Մատչելիության հղումներ

Ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են վաստակում


Միջնակարգ կրթություն ունեցող ձախլիկ տղամարդիկ 15 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան աջլիկները: Նման եզրակացության են եկել ԱՄՆ֊-ի տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի մասնագետները:

Բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում տարբերությունը ավելի մեծ է՝ դիպլոմ ստացած ձախլիկները 26 տոկոսով ավելի են վաստակում, քան դիպլոմավոր աջլիկները:

«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ գիտնականները որեւէ կերպ չեն կարողանում բացատրել այս երեւույթը:

Կանանց վրա այս օրինաչափությունը չի տարածվում՝ ձախլիկ կանայք աջլիկներից ավելի չեն վաստակում:

Կիրակի օրը՝ օգոստոսի 13֊-ին աշխարհում նշվելու է Ձախլիկների միջազգային օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG