Մատչելիության հղումներ

Արտերկրից եկած ուսանողներն էլ «մեզ նման մարդ են»


Կարինեն սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ու ասում է, որ բավական հետաքրքիր է շփվել տարբեր մշակույթի ներկայացուցիչների հետ, սովորել նրանց հետ, բայց ոչ ավելի: «Նրանցից համարյա ոչ ոք լուրջ չի վերաբերվում մեր հայ աղջիկներին, սակայն աղջիկները կամ սա չեն հասկանում կամ էլ չեն ուզում ընդունել: Տհաճ է, երբ հայ աղջիկը, կարելի է ասել, կորցնում է իրեն, երբ մի արտասահմանցի ուսանող է տեսնում»,- ասում է Կարինեն:

Եվրոպական ակադեմիայում սովորում են 80-ից ավելի արտասահմանցի ուսանողներ՝ Իրանից, Իրաքից, Սիրիայից, Իսրայելից, Վրաստանից եւ մի շարք այլ երկրներից: Լուսինեն, որը 3-րդ կուրսի ուսանողուհի է, մի օր գնում է համալսարան, տեսնում Իրաքից եկած Ալիին ու սիրահարվում նրան: Ստացվում է գեղեցիկ մի սիրային պատմություն, որին, ցավոք, ոչ բոլորն են հավանություն տալիս: «Չեմ պլանավորում ամուսնանալ Ալիի հետ, դեռ շատ երիտասարդ ենք, պարզապես սիրում ենք իրար ու ըկերություն անում: Ինձ համար միեւնույնն է, թե ինչ են խոսում մարդիկ»,- պատմում է Լուսինեն:

Տարբեր բուհերում սովորող ուսանողները բավական
դրական են վերաբերվում ցանկացած երկրից եկած ուսանողներին: «Ուրախալի է, փաստորեն, Հայաստանը արտերկրում այնքան մեծ համբավ ունի, որ գալիս են այստեղ ուսանելու»,- ասում են նրանցից ոմանք: Մյուսներն էլ առանձնահատուկ ոչ մի վերաբերմունք չունեն եւ պարզապես փաստում են.- «Մեզ նման մարդ են»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG