Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դժգոհ է համանախագահների դիրքորոշումից ադրբեջանցի փաստականների հարցում


Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների եւ տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը դժգոհ է փախստականների հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից եւ նրանց գործողությունները որակում է «ճնշում Ադրբեջանի նախագահի վրա»:

«Նախկինում, երբ համանախագահները այցելում էին տարածաշրջան, նրանք անպայման հանդիպում էին փախստականների հետ, հետաքրքվում էին նրանց կարծիքիով: Վերջին տարիներին այդ ավանդույթը մոռացվել է», - ըստ «Ինտերֆաքս»-ի, փաստել է Հասանովը:

Ադրբեջանի փոխվարչապետը անհասկանալի է համարել, թե ինչու՞ համանագահները այլեւս չեն այցելում փախստականների ճամբարները, եւ ավելացրել՝ «Համանախագահների այդ քայլը պետք է դիտվի որպես ճնշում Ադրբեջանի ղեկավարության վրա»:

Ալի Հասանովը նշել է, թե «փախստականների գործոնը որոշիչ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործընթացում»: Ադրբեջանի փոխվարչապետը նաեւ ափսոսանք է հայտնել, որ իր այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը նույնպես չի այցելել փախստականների ճամբար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG