Ներքին համախառն արդյունքը Ադրբեջանում այս տարվա առաջին կիսամյակում աճել է ավելի քան մեկ երրորդով, ինչը 3 անգամ ավելի է, քան Հայաստանում, հինգշաբթի օրը գրել է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:
«Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը ֆենոմենալ են ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ համաշխարհային մասչտաբներով՝ առաջին կիսամյակում ներքին համախառն արդյունքն աճել է 36,3 տոկոսով: ԱՊՀ֊-ում երկրորդ տեղը զբաղեցնող Հայաստանում տնտեսությունն աճել է 3 անգամ ավելի դանդաղ՝ 11,9 տոկոսով, ինչը նույնպես շատ բարծր ցուցանիշ է»,֊ - փաստել է մոսկովյան պարբերականը:
«Փորձագետների գնահատմամբ՝ նավթարդյունահանման աճի, Բաքու-Ջեյհան նավթատարի գործարկման եւ Բաքու-֊Էրզրում գազատարի շինարարության ավարտի շնորհիվ այս տարի նավթի եւ գազի վաճառքից ստացված եկամուտը կգերազանցի 3 միլիարդ դոլարը»,֊ - գրել է հոդվածագիրը:
Միեւնույն ժամանակ «Նեզավիսիմայա գազետա»-֊ն արձանագրել է, որ փորձագետները խորհուրդ են տալիս չգայթակղվել ներկա ռեկորդային ցուցանիշներով: «2012 թվականի կիզակետից հետո արդյունահանումը անկում է ապրելու, իսկ 2025-֊2030 թվականներին Ազերի֊-Չիրագ-Գյունեշլի հանքավայրը կսպառվի: Բացի այդ, էներգակիրների արտահանումից ստացված եկամուտները կարող են նվազել, եթե դրանց գինն ընկնի: Այնպես որ՝ եթե Ադրբեջանը չկարողանա գրագետ կերպով տնօրինել նավթից ստացված գումարները, ներքին համախառն արդյունքի ռեկորդային աճն այդ երկրում կարող է ոչ միայն մարել, այլեւ վերափոխվել անկման»,֊ - գրել է «Նեզավիսիմայա գազետա»֊-ն: